ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռիչարդ Միլս. Պատրաստ ենք աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ

Ռիչարդ Միլս. Պատրաստ ենք աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ
09.05.2018 | 20:29

Շնորհավորում եմ հայերին հաղթանակի օրվա առիթով, սա այն օրն է, երբ մենք տոնում ենք աշխարհի միավորումը ֆաշիզմի դեմ պայքարում` «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա շեշտեց՝ ԱՄՆ հասարակությունը երբեք չի մոռանա այն զոհողությունները, որին գնացել են Խորհրդային Միության հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը։


ՀՀ վերջին ներքաղաքական իրադարձություններին վերաբերյալ Միլսն ասաց, թե իրենք էլ բոլորի նման ոգեշնչված են խնդրի խաղաղ հանգուցալուծմամբ:
«Մենք շնորհավորում ենք պարոն Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ՝ ԱԺ-ի կողմից և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան: Մենք պատրաստ ենք աշխատել նրա կառավարության հետ, երբ ձևավորվի՝ շարունակելով մեր գործընկերությունը ՀՀ-ի հետ»,-ասաց Ռիչարդ Միլսը:
ԱՄՆ դեսպանը գտնում է` հիմա բոլորը գիտակցում են, որ պետք է կառուցվեն կամուրջներ, թուլացվի լարվածությունը, որը հնարավորություն կտա կառուցել նոր Հայաստանը, որի համար փողոց էին դուրս եկել բազմաթիվ մարդիկ:


«Առաջիկա օրերի, ամիսների ընթացքում մենք կաշխատենք նոր կառավարության հետ՝ տեսնելու, թե ինչով ԱՄՆ-ը կարող է օգտակար լինել կոռուպցիայի դեմ պայքարում, ժողովրդավարության ամրապնդման և ավելի ազատ տնտեսության ձևավորման հարցում»,-եզրափակեց Ռիչարդ Միլսը:

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ