«Ես ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը, որը համաժողովրդական ճնշման ներքո հրաժարական տվեց, մինչև այժմ գտնվում է Հայաստանի Հանրապետությունում», - այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ուկրաինացի լրագրողի հարցին, որը համեմատում էր հայաստանյան շարժումը ուկրաինական մայդանի հետ։
Նա ընդգծեց, որ Հայաստանում տեղի ունեցածը բացառիկ երևույթ է ու «Իմ քայլը» շարժման առավելությունն է։ «Ես ուրախ եմ դրա համար, որովհետև մեր խնդիրը ոչ թե թշնամության գծեր քաշելն է, այլ եղած թշնամության գծերը վերացնելը», - հայտարարեց Ն.Փաշինյանը