Հայաստանը պատրաստ է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների` Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմանները անտրամաբանական են, որովհետև անտրամաբանական են, որ երկու երկրների հարաբերությունների հաստատման համար նախապայման լինի երրորդ երկրի հետ հարաբերությունը», - հայտարարեց Փաշինյանը: Նա ընդգծեց, որ իր կառավարությունը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
«Հարաբերություններ հաստատելով՝ միաժամանակ մենք հավատարիմ ենք մնալու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին, որովհետև կարծում եմ, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ավելի շատ կապված է ցեղասպանությունների կանխարգելման հրամայականի, քան թե հայ-թուրքական հարաբերությունների հետ», - հայտարարեց Փաշինյանը: