Իրանը միջուկային գործարքի շրջանակում կատարում է իր պարտավորությունները` հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գործադիր տնօրեն Յուկիա Ամանոն: «Իրանը ենթարկվում է աշխարհում ամենակոշտ ստուգումների: Այս պահին ՄԱԳԱՏԷ-ն կարող է հաստատել, որ Իրանը կատարում է միջուկային գործարքի իր պարտավորությունները», - ասվում է հայտարարության մեջ: