Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը հղի է Մերձավոր Արևելքում պատերազմի վտանգով` ասել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը: «Համաձայնագրի բացակայությունը նշանակում է անկայունություն կամ պատերազմ Մերձավոր Արևելքում: Ես խորապես ցավում եմ Դոնալդ Թրամփի որոշման համար: Միջազգային գործընկերները պետք է շարունակեն մասնակցել համաձայնագրին, Իրանը պետք է շարունակի կատարել պարտավորությունները», - գրել է Միշելը Twitter-ի իր էջում: