ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Ծառուկյան» դաշինքն ակնկալում է ստանալ առնվազն մեկ փոխվարչապետի և 4 նախարարական պորտֆելներ

«Ծառուկյան» դաշինքն ակնկալում է ստանալ առնվազն մեկ փոխվարչապետի և 4 նախարարական պորտֆելներ
10.05.2018 | 14:08

«Ժամանակը» գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկումներ է սկսել խորհրդարանական ուժերի հետ կառավարություն կազմավորելու շուրջ: «Ծառուկյան» դաշինքը, որն աջակցել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու հարցում, պատրաստ է գնալ կոալիցիայի: Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ «Ծառուկյան» դաշինքն ակնկալում է ստանալ առնվազն մեկ փոխվարչապետի և 4 նախարարական պորտֆելներ»

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ