Ադրբեջանը պատրաստ է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություններ վարելուն` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Բաքուն Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությանը կոչ է անում «չկրկնել իր նախորդների սխալները»:
«Մենք դեռևս հույս ունենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը չի կրկնի իր նախորդների սխալները, առողջ քաղաքականություն կվարի և կփորձի քաղաքակիրթ հարաբերություններ ստեղծել հարևանների հետ խաղաղ համատեղ գոյության համար»,- ասել է Հաջիևը: Նրա խոսքով՝ «հակամարտության կարգավորումը կծառայի տարածաշրջանում շարունակական խաղաղության և անվտանգության ապահովմանը, բազմակողմ տարածաշրջանային համագործակցության համար հնարավորությունների ստեղծմանը, որից առաջին հերթին կօգտվի հայ ժողովուրդը»: