ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայում գրանցվել է նախագահության 6 թեկնածու

Թուրքիայում գրանցվել է նախագահության 6 թեկնածու
10.05.2018 | 16:24

Թուրքիայի ԿԸՀ-ն վավերացրել է նախագահության 6 թեկնածուների գրանցումը, ովքեր հունիսի 24-ի ընտրություններում` տեղեկացրել է «Ռեսմի գազեթե» կառավարական տեղեկատուն: Թեկնածուները պարտավոր էին առաջադրվելու դիմումներին կից ներկայացնել առնվազն 100 000 քաղաքացիների ստորագրություններ: Ըստ ԿԸՀ-ի` նախագահության թեկնածուներ են գրանցվել նախագահ Ռեջեփ Էրդողանը («Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում» կուսակցություններ), Մուհարեմ Ինջեն (Ժողովրդական-հանրապետական կուսակցություն), Դողու Փերինչեքը (Բանվորական կուսակցություն), Մերալ Ակշեները (Լավ կուսակցություն), Թեմել Քարամալաօղլուն (Բարգավաճման կուսակցություն) և Սելահաթին Դեմիրթաշը (Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցություն): Արդարության կուսակցության նախագահ Վեջեթ Օզը նույնպես դիմում է ներկայացրել, սակայն 100 000 ստորագրություն դեռ չի ապահովել:


Թուրքիայում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 24-ին՝ 2019-ին նախատեսված ժամկետից մեկևկես տարի շուտ: Ընտրություններից հետո ուժի մեջ կմտնեն սահմանադրական փոփոխությունները և երկրում կհաստատվի կառավարման նախագահական համակարգ:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ