Այսօր Ղազախստանում ոստիկանությունը ձերբակալել է մի քանի տասնյակ ակտիվիստների, որ երթեր են անցկացրել քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Բողոքի ակցիաները եղել են Աստանայում և Ալմաթիում: Ցուցարարները երթերին դուրս են եկել «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ամոթ կառավարությանը» և «Վերջ կտտանքներին» կարգախոսներով:
Աստանայում և Ալմաթիում ոստիկաններն անմիջապես ցրել են ցուցարարներին ու բերման ենթարկել մեծ թվով քաղաքացիների, այդ թվում՝ երթերի պահին փողոցներում հայտնված պատահական անցորդների: