Տաջիկստանի հեռավոր շրջանում երեկ գրանցվել է 6.2 մագնիտուդով ստորգետնյա ցնցում, որը զգացվել է հարևան Աֆղանստանում և Պակիստանում: Երկրաշարժի էպիկենտրոնն, ըստ ԱՄՆ Երկրաբանական կենտրոնի, գտնվել է Տաջիկստանում՝ 112 կիլոմետր խորության վրա: Իսլամաբադում և Քաբուլում խուճապ է եղել, մեծ թվով աշխատակիցներ լքել են հիմնարկները և բնակելի տները: Լուրջ ավերածություններ և զոհեր չկան, որոշ բնակավայրերում մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Պակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի է ունեցել 5.1 մագնիտուդի երկրաշարժ, զոհեր չկան: