ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտին. Հեյդար Ալիևը մեծ քաղաքական գործիչ էր

Պուտին. Հեյդար Ալիևը մեծ քաղաքական գործիչ էր
10.05.2018 | 16:34

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում այսօր բացված «Հեյդար Ալիև. Անձ. Առաքելություն. Ժառանգություն» ադրբեջանա-ռուսական պատմավավերագրական ցուցահանդեսի մասնակիցներին հասցեագրված ուղերձում բարձր է գնահատել Ադրբեջանի հանգուցյալ նախագահի աշխատանքը:

«Հեյդար Ալիևը մեծ պետական գործիչ էր, իսկական հայրենասեր և հայրենիքի նվիրյալ զավակ», - ասվում է Պուտինի ուղերձում: «Պատմական դժվար ժամանակաշրջանում ստանձնելով երկրի կառավարումը՝ Հեյդար Ալիևը մեծ գործ է արել Ադրբեջանի հանրությունը միավորելու համար և դարձել է իսկական առաջնորդ»` գրել է Պուտինը: Ուղերձը ցուցահանդես-սիմպոզիումի մասնակիցների համար ընթերցել է ՌԴ նախագահի միջտարածաշրջանային և արտերկրում հայրենակիցների հետ մշակութային կապերի վարչության ղեկավար Վլադիմիր Չերնովը: «Հեյդար Ալիևն առաջնահերթություններից մեկը համարել է Ռուսաստանի հետ բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների և կառուցողական համագործակցության ամրապնդումը, ուրախացնում է, որ այդ ուղին արժանիորեն շարունակում է Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիևը», - ասվում է Վլադիմիր Պուտինի ուղերձում:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ