«Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը սոցկայքերում նոր նախընտարական թրենդ սահմանեց՝ երկիրը երկու ճամբարի կիսելով։ Էրդողանն ասաց. «Եթե ժողովուրդն ասի բավական է (tamam), մենք չենք շարունակի»՝ ընդդիմության համար ակամայից նոր կարգախոս ստեղծելով։ Նախագահական մրցապայքարում Էրդողանի բոլոր չորս հակառակորդները անմիջապես սոցկայքերում սկսել են հակակառավարական քարոզարշավը՝ շրջանառելով #TAMAM հեշթեգը։
Արդեն երկրորդ օրն է՝ թուրքական սոցկայքերը լցված են #TAMAM թեգերով, իսկ երեքշաբթի թրենդը Թուրքիայի համար ռեկորդային (2 մլն) թվով հեշթեգներ է հավաքել։ Էրդողանի կողմնակիցները սկսել են շրջանառել #DEVAM (շարունակել) հեշթեգը: