«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա դառնալ չի կարող»` Բաքվում, Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Տարածքային ամբողջականության հարցը երբեք չի եղել և չի լինի բանակցությունների թեմա», - պնդել է Ալիևը:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ մեր մոտեցումները անփոփոխ են: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ապահովվի լիարժեք և անվերապահ: Դա են պահանջում արդարությունը և միջազգային իրավունքի նորմերը: Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը: