ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յիլդիրիմն արձագանքել է Փաշինյանին

Յիլդիրիմն արձագանքել է Փաշինյանին
12.05.2018 | 01:11

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլիդիրիմը ուրբաթօրյա նամազից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

«Իհարկե, եթե տեսնենք, որ Հայաստանը հրաժարվում է տարիներ շարունակ Թուրքիայի նկատմամբ իր թշնամական վերաբերմունքից, Թուրքիայի տարածքային ամբողջականությանը, սահմաններին ուղղված սխալ մոտեցումներից և ուզում է նոր էջ բացել, մենք կդիտարկենք մանրամասները և ընդառաջ կգնանք: Ոչ ոքի, հատկապես հարևանների հետ թշնամանք չենք ուզում ունենալ: Եթե հայկական կողմը նման մոտեցում ունի, համապատասխան գնահատական կտանք՝ բնականաբար ելնելով մեր երկրի շահերից»,- «Hürriyet»-ի փոխանցմամբ ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ