Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատունը կբացվի մայիսի 14-ին՝ Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի օրը: «Մենք շատ ուրախ ենք, որ երկուշաբթի առավոտյան կբացենք մեր դեսպանատունը Երուսաղեմում: Մենք ակնկալում ենք մոտավորապես 100 մարդու ներկայությունը (բացմանը), մենք մի քանի բարձրաստիճան հյուրերի ենք սապասում Կոնգրեսից, կլինի նախագահի պատվիրակությունը: Մենք շատ հպարտ ենք այն փաստով, որ կարողացանք դեսպանատունը բացել, ինչպես նախագահն է ասում, գրաֆիկից շուտ և բյուջեի շրջանակում», - ասել է նա