ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պեսկովը հաստատել է մայիսի 14-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը

Պեսկովը հաստատել է մայիսի 14-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը
12.05.2018 | 01:20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կանցկացնեն Սոչիում` լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Երկուշաբթի տեղի կունենա ԵԱՏՄ գագաթաժողովը, Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենա և Նիկոլ Փաշինյանի, և Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովի, և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Բավականին լարված օրակարգ է»,- ասել է Պեսկովը: Սոչիում մայիսի 14-ին տեղի կունենա ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 1353

Մեկնաբանություններ