ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխվեն

Նիկոլ Փաշինյան. Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխվեն
12.05.2018 | 10:14

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ իր հետ զրույցներից, հանդիպումներից հետո Մոսկվայի մտահոգությունները հայաստանյան հեղափոխության և և իր կառավարության արտաքին քաղաքականության վերաբերյալ կվերանան։ Россия24 հեռուստաալիքին հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե Մոսկվայում մտահոգություններ կան, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փոփոխություն կկրեն, Փաշինյանը ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կփոխվեն, բայց միայն դեպի լավը։ Ես հասկանում եմ, որ կան մտավախություններ, և ես կարծում եմ, որ մեր զրույցներից, մեր հանդիպումներից հետո Մոսկվայի այդ անհանգստությունները կվերանան, և ես համոզված եմ, որ մեր հարաբերություններում ամեն ինչ փոխվելու է դեպի լավը»։

Նա նշել է, թե շատերը կարող են ասել, որ հայ֊-ռուսական հարաբերությունները արդեն իսկ շատ լավ են և ոչ մի բան փոխել հարկավոր չէ ու հավելել է. «Բայց ես կարծում եմ, որ մեծ պոտենցիալ կա թե տնտեսական, թե քաղաքական առումով, և ես կարծում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շարունակելու են զարգանալ»։ Հարցին` Ազգային ժողովում իր ղեկավարած քաղաքական ուժը արևմտամետ ուժի համբավ ունի, Հայաստանի վարչապետը արձագանքել է. «Կարծում եմ, որ դա սխալ մեկնաբանություն է։ Ես միշտ ասել եմ, որ ես հայամետ քաղաքական գործիչ եմ։ Ես նաև ասել եմ, որ ես ոչ արևմտամետ եմ, ոչ ռուսամետ, ոչ եվրոպամետ, ոչ էլ իրանամետ։ Ես հայամետ քաղաքական գործիչ եմ»։ Փաշինյանը ընդգծել է, որ ինքը չի ներկայացնում ինչ-որ կոնկրետ քաղաքական ուժ, ներկայացնում է Հայաստանի ժողովրդին և ժողովրդական շարժումը, որ չի դրել որևէ արտաքին քաղաքական խնդիր։

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ