ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարչապետը՝ Վալերի Օսիպյանի նշանակման մասին

Վարչապետը՝ Վալերի Օսիպյանի նշանակման մասին
12.05.2018 | 10:17

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում մեկնաբանել է Վալերի Օսիպյանի ոստիկանության պետ նշանակումը` նշելով, որ նա «ներսի մարդ» էր, վաղուց աշխատում էր համակարգում, միևնույն ժամանակ «կլանային» աշխատող չէր, և որ ամենակարևորն է՝ կոռումպացված անձ չի եղել: «ՀՀ օրենսդրության համաձայն՝ ոոստիկանապետի պաշտոնում, ըստ էության, պետք է նշանակվի համակարգի ներսի մարդ, ընդ որում՝ բարձր պաշտոնյա: Հնարավոր չէ դրսից մարդ բերել և նշանակել այդ պաշտոնում: Օրենսդրության տրամաբանությունն է այդպիսին»,- նշեց վարչապետը:


Ուստի, ըստ Փաշինյանի, ընտրությունը կանգ է առել իր համար լավագույն տարբերակի՝ Վալերի Օսիպյանի վրա:
«Վալերի Օսիպյանը երկար ժամանակ, ըստ էության, զբաղվել է փողոցներում սևագործ աշխատանք անելով: Նա այդ դիրքում հայտնվել է, որովհետև որևէ կոռումպացված, կլանային համակարգի մաս չի կազմել, իսկ վերոնշյալ համակարգի ներկայացուցիչները կարողացել են իրենց հովանավորյալների շնորհիվ այդ աշխատանքից խուսափել: Իսկ ինձ համար ամենակարևորը եղել է հենց չկոռումպացվածությունը»,- ընդգծեց Փաշինյանը: Փաշինյանն ուղիղ եթերի ընթացքում հայտնեց նաև, որ ընտանիքի հետ միասին տեղափոխվելու է ապրելու կառավարական առանձնատուն: «ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը։ Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ լինել, թե ՀՀ-ում վարչապետ չկա»,- ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 1569

Մեկնաբանություններ