ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դեմիրթաշ. Էրդողանը պատվով հեռանալու համար սոցիալ-հոգեբանական հիմք է նախապատրաստում

Դեմիրթաշ. Էրդողանը պատվով հեռանալու համար սոցիալ-հոգեբանական հիմք է նախապատրաստում
12.05.2018 | 10:17

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին համանախագահ և նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը Gazete DuvaR կայքին հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջին անգամ իրապես գիտակցում է, որ կարող է պարտվել ընտրություններում։ Ըստ Դեմիրթաշի՝ Էրդողանն իր որոշ ելույթներով բարոյահոգեբանորեն նախապատրաստվում է հասարակությանն իր հեռացմանը։


Պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ են ըստ իրեն նշականում Էրդողանի «Եթե ժողովուրդն ասի «Բավական է»՝ մենք մի կողմ կքաշվենք» բառերը, Դեմիրթաշն ասել է․ «Առաջին անգամ նա կանխատեսում է ընտրություններում իր հավանական պարտությունն ու պատվով հեռանալու համար սոցիալ-հոգեբանական հիմք է նախապատրաստում»։

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ