ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրաքում խորհրդարանական ընտրություններ են

Իրաքում խորհրդարանական ընտրություններ են
12.05.2018 | 17:52

Իրաքում մայիսի 12-ին, ժամը 7:00-ին, մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Ընտրություններն անց են կացվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից երկիրն ազատագրելուց հետո առաջին անգամ:


Վերջին անգամ Իրաքի օրենսդիր մարմնի ընտրություն է անցկացվել չորս տարի առաջ: Իրաքի բարձրագույն անկախ ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ նոր պատգամավորներին կարող է ընտրել ընտրության իրավունք ունեցող երկրի 24 միլիոն քաղաքացի: Ընտրություններին մասնակցում է 29 դաշինք՝ միավորելով 200 տարբեր քաղաքական կուսակցությունների:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ