Բունդեստագի Արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը, որը ներկայացնում է Քրիստոնեադեմոկրատական միությունը, ԵՄ-ին կոչ է արել մերձավորարևելյան հարցերով գագաթաժողով կազմակերպել:
«Եվրոպական դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը ներկայում ամենաբարձր մակարդակով պահանջված է: Վերջ ի վերջո խոսքը մեր սեփական շահերի մասին է՝ կապված Եվրոպայում անվտանգության, կայունության հետ, որը մենք չենք կարող առանձնացնել Մերձավոր Արևելքի քաղաքական իրավիճակից»,-ասել է նա: Նորբերտ Ռյոտգենը կարծում է, որ եվրոպացիները մինչ օրս պատասխանատվության նվազ կամք են ցուցաբերել: