Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների, զինված ուժերի հրամանատարության հետ մայիսի 12-ին խորհրդակցության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:
Անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին` Հասանովը նշել է. «Մենք անընդունելի ենք համարում իշխանափոխությունից հետո Հայաստանի որոշ ղեկավարների հնչեցրած անպատասխանատու հայտարարությունները և զգուշացնում ենք Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է լայնածավալ ռազմական գործողությունների»: Զաքիր Հասանովը հանձնարարել է իր ենթականերին «վերահսկել հակառակորդի գործողությունները ճակատային գծում և թիկունքում` վճռականորեն կանխելով բոլոր տեսակի սադրանքները»: