ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողան․ Սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունը ողջամտություն կցուցաբերի

Էրդողան․ Սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունը ողջամտություն կցուցաբերի
14.05.2018 | 21:15

Պաշտոնական այցով Լոնդոնում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Chatham House միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ելույթի ժամանակ խոսելով Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և միջազգային օրակարգին առնչվող հարցերի մասին, անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին:

«Թուրքիան սատարում է Կովկասում և Միջին Ասիայում մնայուն խաղաղությանը, զարգացմանն ու բարօրությանը ուղղված բոլոր ջանքերը: Այս դրական պատկերից դուրս մնացած միակ երկիրը Հայաստանն է: Մենք սպասում ենք այն օրվան, երբ Հայաստանի ղեկավարությունը խելամիտ մոտեցում և ողջամտություն կցուցաբերի», - Anadolu գործակալության փոխանցմամբ` հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է՝ 879

Մեկնաբանություններ