ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկի և Երևանի հարաբերություններում խնդիրներ չեն լինի

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Մինսկի և Երևանի հարաբերություններում խնդիրներ չեն լինի
14.05.2018 | 21:17

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մինսկի և Երևանի միջև հարաբերություններում խնդիրներ չկան և չեն լինի:

«Ես սպասում էի այս հանդիպմանը: Մենք, իրոք, պետք է խոսենք: Դժվար թե մենք կարողանանք կարճ ժամանակում քննարկել բոլոր խնդիրները, որոնք կան աշխարհում և մեր շուրջ: Չեմ կարծում, որ մեր հարաբերություններում կան կամ կլինեն որևէ խնդիրներ», - ասել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի նոր վարչապետին մանրամասնորեն պատմել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, Եվրասիական տնտեսական միության գործունեության մասին: «Շատ կարևոր է, որ դուք ինձնից լսել այն, ինչը վերաբերում է Բելառուսին և մեր վերաբերմունքին եղբայրական հայ ժողովրդի և ձեր պետության հանդեպ: Հետևաբար, սա շատ կարևոր հանդիպում է», - ասել է Լուկաշենկոն:


Նա ևս մեկ անգամ շնորհավորել է Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան: «Դուք կարող եք հույս դնել մեզ վրա, ինչպես և նախկինում: Մեր քաղաքականությունը հայ ժողովրդի նկատմամբ երբեք չի փոխվի: Դա ես Ձեզ խոստանում եմ: Դա կլինի նույնքան կառուցողական և բարեկամական», - վստահեցրել է Լուկաշենկոն:

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ