ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրները պետք է ուժեղացնեն ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, այդ թվում և ատոմային ոլորտում: «Կարևոր է հետագայում ևս զարգացնել ինտեգրացիոն գործընթացները: Մեր կարծիքով՝ սերտ փոխհամագործակցության համար լավ հնարավորություններ կան այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ատոմային և վերականգնվող էներգետիկան, էկոլոգիան, բժշկությունը, տիեզերքը, զբոսաշրջությունը, սպորտը»,- Russia Today-ը մեջբերում է Պուտինի խոսքը:
Նա նշել է, որ շահավետ կլիներ ավելի շատ ուշադրություն դարձնել համագործակցությանը սոցիալ-հումանիտար ոլորտում, կրթության ասպարեզում և միջտարածաշրջանային և սահմանամերձ կապերի հարցում: