«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Յուրի Խաչատուրովին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Յուրի Խաչատուրովին
17.05.2018 | 20:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: Նա շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:


ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օրակարգային հարցերն ու նախատեսվող միջոցառումները։ Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի:

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ