ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատնից ուղիղ եթերի օր է նշանակել

Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատնից ուղիղ եթերի օր է նշանակել
18.05.2018 | 14:30

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ կառավարական առանձնատան ուղիղ եթերը նշանակում է մայիսի 19-ին, ժամը 13.00-ին: Մինչ այդ նա խոստացել էր ուղիղ եթերում ցույց տալ կառավարական առանձնատան տարածքը։ Վարչապետ ընտրվելուց մի քանի օր հետո նա ընտանիքով տեղափոխվեց կառավարական առանձնատուն։

Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ