ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մերկելն ու Պուտինը քննարկել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը

Մերկելն ու Պուտինը քննարկել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը
19.05.2018 | 01:26

Սոչիում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Մեկուկես ժամ տևած բանակցություններին հաջորդած համատեղ ասուլիսի ժամանակ Պուտինը հայտարարել է, թե քննարկել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը, որին դեմ է ԱՄՆ-ը:

ՌԴ նախագահի խոսքերով գազատարի շահագործման դեպքում կշարունակի պահպանվել ուկրաինական տրանզիտը, եթե տնտեսական առումով նպատակահարմար լինի: Հարցը քննարկման ժամանակ բարձրացրել է Մերկելը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ բանակցությունների ընթացքում քննարկել են նաև Իրանի միջուկային ծրագիրը, Սիրիայի հակամարտությունը, Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: Մերկելի հետ մտքերի փոխանակումը Կրեմլի ղեկավարի խոսքերով «բովանդակալից և օգտակար» էր: Անգելա Մերկելը ասել է, որ Պուտինի հետ քննարկմանը բարձրացրել է մամուլի և մշակույթի ազատության հարցը: Հաստատելով, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել են ուկրաինական հակամարտությունը, նա ընդգծել է, որ Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայումը արդիական է՝ այդ թվում հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ կապված: Մերկելի այցը Սոչի դարձել է գերմանական կառավարության երրորդ ներկայացուցչի այցը Ռուսաստան վերջին երկու շաբաթում․ մայիսի 10-ին Մոսկվա էր այցելել Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը, մայիսի 15-ին՝ էկոնոմիկայի նախարար Պետեր Ալտայերը:

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ