ԵՄ գործադիր մարմինը առաջին քայլերն է ձեռնարկում Իրանում եվրոպական ընկերություններին ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանելու համար:
Սոֆիայի գագաթաժողովի ավարտին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է «արգելափակման մասին օրենքի» կիրարկման մասին, որը կչեզոքացնի ԵՄ-ում ամերիկյան արտերկրյա պատժամիջոցների հետևանքները:
Եվրոպական ընկերություններին արգելվում է հետևել ամերիկյան պատժամիջոցներին, բացի այդ ընկերությունները իրավունք են ստանում դատական կարգով վերականգնել պատժամիջոցները կատարող երրորդ անձանց պատճառով կրած կորուստները: Եվրոպական հանձնաժողովը Իրանում ներդրումներ կատարող եվրոպական ընկերությունների շահերի պաշտպանությանն ուղղված այդ քայլերը ձեռնարկում է 2015-ին կնքված Միջուկային համաձայնագրի շրջանակներում:
Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ԵՄ-ն վերահաստատել է հավատարմությունը համաձայնագրին՝ պնդելով, թե Թեհրանը հետևում է ստանձնած պարտավորություններին: