ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը պնդում է՝ ԵԽԽՎ պատժամիջոցները նշանակություն չունեն

Ադրբեջանի Մեջլիսի խոսնակը պնդում է՝ ԵԽԽՎ պատժամիջոցները նշանակություն չունեն
19.05.2018 | 01:29

Բաքուն շարունակում է ձևացնել, թե ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության ղեկավարի նկատմամբ սահմանված պատժամիջոցները որևէ նշանակություն չունեն, հաղորդում է «Թուրան»-ը: Ուրբաթ օրը Միլի մեջլիսում խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը կոչ է արել չգերագնահատել ԵԽԽՎ-ում Սամեդ Սեիդովի գործունեությունը սահմանափակող պատժամիջոցների նշանակությունը:

Նա մեղադրել է ԵԽԽՎ-ին «ղարաբաղյան հակամարտությունը երբեք չքննարկելու համար՝ հայամետ ուժերի հակազդեցության պատճառով»: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս է «բարձր գնահատել» ԵԽԽՎ-ի՝ ղարաբաղյան հակամարտության հակահայկական բանաձևերը: Բաքուն այդպես էլ հստակ չի պատասխանել կոռուպցիոն մեղադրանքներին, որոնց պատճառով ադրբեջանցի խորհրդարանականը և ԵԽԽՎ ևս երեք պատգամավորներ պատժամիջոցների են ենթարկվել:

Դիտվել է՝ 1204

Մեկնաբանություններ