ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրությունը

Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրությունը
19.05.2018 | 20:35

Մեծ Բրիտանիայում արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պսակադրվեցին, արարողությանը ներկա էին հարյուրավոր աստղեր ու հյուրեր՝ ամբողջ աշխարհից:


Արարողությունից առաջ թագուհի Եղիսաբեթ երկրորդը արքայազն Հարրիին և նրա հարսնացուին շնորհել է Սասեքսի դքսի ու դքսուհու տիտղոսները։ Պսակադրությանը ուղիղ հեռարձակմամբ հետևել են միլիոնավոր մարդիկ, տասնյակ հազարավորներն երեկվանից են գիշերել Վինձորյան դղյակի մերձակայքում, որպեսզի առավել նպաստավոր դիրք զբաղեցնեն արարողությունը դիտելու համար:

Դիտվել է՝ 1138

Մեկնաբանություններ