ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրաքի խորհրդարանի ընտրություններում հաղթել է «Սաիրուն» կոալիցիան

Իրաքի խորհրդարանի ընտրություններում հաղթել է «Սաիրուն» կոալիցիան
19.05.2018 | 20:40

«Սաիրուն» կոալիցիան հաղթել է Իրաքի խորհրդարանի ընտրություններում: Կոալիցիան ղեկավարում է Մուղթադա ալ Սադրը: «Սաիրուն» կոալիցիան խորհրդարանում ստանալու է 54 տեղ: Հադի ալ-Ամերիի գլխավորած «Նվաճում» կուսակցությունը շահել է 47 տեղ: Վարչապետ Հեյդար ալ-Աբադիի «Հաղթանակ» կուսակցությունը ևս շահել է 42 տեղ: Իրաքի խորհրդարանի ընտրություններն անցկացվել են մայիսի 12-ին, ընտրողների 44,52 տոկոս մասնակցությամբ

Դիտվել է՝ 1164

Մեկնաբանություններ