ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանին

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանին
20.05.2018 | 11:26

Ռուսական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում երբեք չի ենթադրել միջազգային միջոցառումներին մասնակցելուց հրաժարումը միայն այն պատճառով, որ այնտեղ անսպասելիորեն կարելի է հանդիպել Ղարաբաղի ներկայացուցիչներին` հայտնել են ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունից:

Այսպես է ՌԴ ԱԳՆ արձագանքել Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիմքեթ Հաջիևի քննադատությանը ՌԴ ԱԳՆ-ի ներկայացուցիչների և Բակո Սահակյանի, Արցախի այլ ներկայացուցիչների՝ Սուխումում կայացած հանդիպման պատճառով: Նրանց հանդիպումը կայացել է աբխազական դիվանագիտական ծառայության 25-ամյակի տոնակատարության շրջանակներում, որին մասնակցելու Աբխազիան հրավիրել էր արտասահմանցի գործընկերներին, այդ թվում և Լեռնային Ղարաբաղից:

Դիտվել է՝ 1278

Մեկնաբանություններ

k"> Մեզ հետ չես` մեր դեմ ես