«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նախագահի նստավայրում տեղի ունեցավ կառավարության անդամների երդման արարողությունը

Նախագահի նստավայրում տեղի ունեցավ կառավարության անդամների երդման արարողությունը
21.05.2018 | 20:12

Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում տվեցին: Առաջինը երդման խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև կառավարության բոլոր անդամները:

Երդման տեքստն է.«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունը և օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ