ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պոմպեո. Իրանի դեմ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ են կիրառվելու

Պոմպեո. Իրանի դեմ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ են կիրառվելու
21.05.2018 | 20:13

«Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի ղեկավարության նկատմամբ աննախադեպ կոշտ պատժամիջոցներ սահմանել»` Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նրա խոսքով` ԱՄՆ-ն Իրանին 12 նախապայման է ներկայացնում: «Միայն Իրանի որդեգրած քաղաքականության մեջ տեսանելի փոփոխությունների պարագայում մենք կմեղմացնենք պատժամիջոցները»,- նշել է Պոմպեոն: Նրա խոսքով՝ այն ընկերություններն ու պետությունները, որոնք «արգելված բիզնես գործունեություն» կծավալեն Իրանում, կենթարկվեն պատասխանատվության:

Դիտվել է՝ 845

Մեկնաբանություններ