Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Փրկենք «Ռոսիա» կինոթատրոնի շենքը»

«Փրկենք «Ռոսիա» կինոթատրոնի շենքը»
22.05.2018 | 12:13

«Ռոսիա» կինոթատրոնի շենքը ենթարկվում է հետևողական ձևախեղման: Այս մասին ահազանգում է «Փրկենք «Ռոսիա» կինոթատրոնի շենքը» նախաձեռնող խումբը (արվեստի քննադատ, համադրող, Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ Ռուբեն Արևշատյան, համադրող, արվեստաբան Վիգեն Գալստյան, Ճարտարապետ, դ’Արվեստանոցի հիմնադիր Արսեն Կարապետյան, արվեստի քննադատ, համադրող, Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն Նազարեթ Կարոյան, Ճարտարապետ, քաղաքաշինարար, ուրբանլաբի հիմնադիր Սարհատ Պետրոսյան):

Դիմելով նորանշանակ ՀՀ մշակույթի նախարարին, ինչպես նաև՝ ՀՀ վարչապետին, մտավորականներն ահազանգում են, որ տարիներ շարունակ Հայաստանի կառավարության կողմից անտեսվող արդի ճարտարապետության կառույցներին հուշարձանային կարգավիճակ տալու խնդիրը առայսօր մնում է խնդրահարույց հարցերից մեկը. «Հորդորում ենք կասեցնել շինարարական, կամ ինչպես սեփականատերն է արդեն ձևակերպել՝ «վերականգնման» աշխատանքները, և պահանջում ենք կրկին անդրադառնալ տարիներ առաջ սառեցված ճարտարապետների միության կողմից տրված դիմումին՝ հուշարձանների ցանկում լրացումներ կատարելու վերաբերյալ, ստեղծել մասնագիտական խումբ՝ «Ռոսիա» կինոթատրոնի հետագա ձևախեղումը կանխելու համար»։
Նշենք, որ նախաձեռնությանը միացել են մեծ թվով մշակութային գործիչներ:

Դիտվել է՝ 1402

Մեկնաբանություններ