Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Փաշինյան. Արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է մեզ համար

Փաշինյան. Արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է մեզ համար
22.05.2018 | 12:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրատեսական է համարում մինչև հունիսի վերջ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծ ունենալը: Նախագահի նստավայրում կառավարության երդման արարողությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ վարչապետն ընդգծեց՝ «արտահերթ ընտրությունների անցկացումը առաջնահերթություն է մեզ համար, բայց դա չի նշանակում, որ դա միակ խնդիրն է, որ մենք պետք է լուծենք»: «Կառավարությունը պետք է բնականոն գործի, կառավարությունը ունի և ունենալու է երկարաժամկետ ծրագրեր, ինչը չի նշանակում, որ մեկը մյուսին հակասում է: Ի վերջո այդ արտահերթ ընտրություններում այս կառավարությունը նույնպես հանդես է գալու, թե ի՞նչ ֆորմատով՝ դա արդեն ուրիշ խնդիր է»,- հավելեց կառավարության ղեկավարը:


Լրագրողներից մեկի հարցին՝ մինչև հունիսի վերջը կունենա՞նք Ընտրական նոր օրենսգիրք, Փաշինյանն արձագանքեց՝ «առնվազն՝ նախագիծ, և մենք կփորձենք դա հնարավորինս արագ, բայց անշտապ անել, որ այսպես ասած՝ «ափալ-թափալ» գործողություններ չանենք»:
Հարցին, թե ընտրությունների համատեքստում ԿԸՀ նախագահի փոփոխության անհրաժեշտություն տեսնու՞մ է, վարչապետը արձագանքեց. «ԿԸՀ-ն անկախ մարմին է, մենք պետք է սա հաշվի առնենք: Բայց, սիմվոլիկայի առումով, կարծում եմ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»։

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ