Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

«Արսենալը» գլխավորելու է Էմերին

«Արսենալը» գլխավորելու է Էմերին
23.05.2018 | 17:34

Նոր մրցաշրջանից անգլիական «Արսենալ» ֆուտբոլային ակումբը կգլխավորի Ունաի Էմերին: 46-ամյա իսպանացի մասնագետը կգա փոխարինելու Արսեն Վենգերին, ով 22 տարի գլխավորել է զինագործներին:


Նախկինում Էմերին աշխատել է այնպիսի ակումբների հետ, որպիսիք են իսպանական «Սևիլիան» ու «Վալենսիան», ռուսական «Սպարտակը»: Այդ նա էր, որ անդալուզցիների թիմին երեք անգամ հասցրեց Եվրոպայի լիգայի չեմպիոնական բարձունքին, որից հետո մարզական տնօրենի պաշտոնում ստանձնեց ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» ղեկավարումը: Ավարտված մրցաշրջանում իսպանացի մասնագետը մայրաքաղաքայիններին հասցրեց չեմպիոնական բարձունքի, ինչպես նաև տեր դարձրեց երկրի գավաթին: Սեզոնի ավարտից հետո ակումբի ղեկավարությունը հարկ չի համարել նրա հետ երկարացնել ավարտին հասած պայմանագիրը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2964

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ