ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Ալեն Սիմոնյանը կմտածի քաղաքապետ դառնալու հնարավորության մասին

Տարոն Մարգարյանի հրաժարականի դեպքում Ալեն Սիմոնյանը կմտածի քաղաքապետ դառնալու հնարավորության մասին
23.05.2018 | 23:38

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ճիշտ է համարում ՀՀԿ-ի «անօրինականությունների դեմ պայքարը շարունակել Երևանի ավագանիում»։
«Այս քաղաքական իրավիճակում ճիշտ եմ համարում դեռ պայքարել ավագանու մանդատը պահելու համար»,- լրագրողներին ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պատգամավորի մանդատը վայր դնելու իր դիմումին։


Թե կոնկրետ ի՞նչ անօրինականությունների դեմ է պայքարելու, Ալեն Սիմոնյանը մանրամասնեց. «Երևանում, իմ ունեցած տեղեկություններով, շատ արագ տեմպերով մարդիկ փորձում են վերջացնել այն բոլոր «գործերը», որոնք չեն հասցրել վերջացնել։ Այդ դամոկլյան սուրը պահելով, պայքարելով՝ ես կպայքարեմ այդ գործողությունների դեմ»։

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ