Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ն Իրանում իշխանափոխության չի ձգտում

ԱՄՆ-ն Իրանում իշխանափոխության չի ձգտում
23.05.2018 | 23:40

ԱՄՆ-ը չի ձգտում Իրանում իշխանափոխության, երկրի ապագայի մասին որոշումը պետք է կայացնի ժողովուրդը` հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:

Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել էր, որ իրանցիները պետք է ընտրեն, թե «ինչ կառավարություն են ցանկանում իրենց համար»: «Եթե դա տեղի չունենա՝ ԱՄՆ-ը կշարունակի կոշտ դիրքորոշում պահպանել Թեհրանի նկատմամբ»,- ընդգծել էր նա: Ճեպազրույցի ժամանակ լրագրողները հետաքրքրվել են Նոյերթից, թե պե՞տք է Պոմպեոյի խոսքերը հասկանալ որպես Իրանում իշխանափոխության հասնելու ԱՄՆ-ի ձգտում:


«Կարծում եմ՝ նա ասում է, որ դա Իրանի ժողովրդի գործն է: Մեր քաղաքականությունը իշխանությունների փոփոխությունը չէ»,- ասել է պետքարտուղարության ներկայացուցիչը:

Դիտվել է՝ 649

Մեկնաբանություններ