ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան պետք է զորքերը դուրս բերի Սիրիայից

Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիան պետք է զորքերը դուրս բերի Սիրիայից
23.05.2018 | 23:42

Դամասկոսն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի, սակայն «դրա համար թուրքական իշխանությունները պետք է դադարեցնեն Սիրիայում ահաբեկիչներին աջակցելն ու դուրս բերեն զորքը երկրի տարածքից»` ասել է Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ Միկդադը։

Նա վստահ է՝ երկու երկրների հարաբերությունների վատթարացման պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն է, նրա՝ «քաղաքական հավակնությունները, կայսրության մասին երազանքը»։ «Նա չի մտածում Սիրիայում զինված խմբավորումներին աջակցելու հետևանքների մասին։ Նա ոչնչացրեց հարևան պետությունը, և Թուրքիայի կողմից Աֆրինի բռնազավթումը դրա վառ օրինակն է»,- ասել է Միկդադը։

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ