Քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը սկսվել է և այդ գործընթացը կշարունակվի, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց ես ուզում եմ հստակ արձանագրել. չի կարելի բռնության սպառնալիքներով և բռնության սպառնալիքների ակնարկներով խոսել ժողովրդի հետ»,- ասաց Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Ժիրայր Սէֆիլյանի՝ իրեն ուղղված նամակին։ Նա հույս հայտնեց, թե բոլորը հասկանում են, որ եթե արձանագրվել է քաղաքական իրադրության փոփոխություն, այդ փոփոխությունը պետք է արձանագրվի բոլորի պահվածքում, որ կարողանան սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունը շարունակել մինչև վերջ։