Ֆրանսիան անօրինական է համարում ամերիկյան պատժամիջոցները Իրանի հետ գործակցող եվրոպական ընկերությունների դեմ, France Inter ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լը Դրիանը:
«Մենք միանգամայն դեմ ենք այդ որոշումներին: Խոսքը վերաբերում է արտերկրյա միջոցառումներին»,- ասել է նախարարը: Նա ընդգծել է, որ «Ֆրանսիան մնում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի մասնակիցը և կատարելու է այն»: «Մենք պետք է պաշտպանենք Իրանի հետ առևտուր անող ընկերություններին, պաշտպանենք նրանց ներդրումները: Այդ ընկերությունների դեմ պատժամիջոցներն օրինական չեն»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։