ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ոստիկանությունն ուսումնասիրում է քաղաքացիների դիմումն ընդդեմ Տարոն Մարգարյանի

Ոստիկանությունն ուսումնասիրում է քաղաքացիների դիմումն ընդդեմ Տարոն Մարգարյանի
23.05.2018 | 23:47

Ոստիկանությունը գլխավոր դատախազության ցուցումով սկսել է ուսումնասիրել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդումը: Գլխավոր դատախազին նամակով դիմած քաղաքացիներից երկուսը կանչվել են ոստիկանություն հարցաքննության։ Նրանցից Արման Ղարիբյանը ասաց, որ գործը քննում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, իրենք պահանջում են, որ Տարոն Մարգարյանը հայտնվի ճաղերի հետևում, «վայր դնի իր ավագանու և քաղաքապետի մանդատը և քրեական պատասխանատվության ենթարկվի»:


Մեկ շաբաթ առաջ՝ մայիսի 16-ին մի քանի տասնյակ քաղաքացիներ արձանագրեցին, որ Մյասնիկյանի արձանի հետնամասի այգում ծառեր են հատվել, ինչից հետո բողոքի ցույց սկսեցին, մտան քաղաքապետարան և հայտարարեցին, որ պահանջում են քաղաքապետի հրաժարականը։ Մի քանի ժամ հետո նրանք գնացին գլխավոր դատախազություն և Տարոն Մարգարյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցին։ Արման Ղարիբյանը նրանցից մեկն էր, ասաց, որ հաղորդման տակ բազմաթիվ քաղաքացիներ էին ստորագրել: Իրենք պնդում են, որ քաղաքապետի գործունեության ընթացքում առաջացել են կոռուպցիոն ռիսկեր, փողերի լվացում է կատարվել․ «Նամակում նշված էին Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ քաղաքապետարանի կողմից արված դրամական չարաշահումները, դրանք զավեշտալի թվերի հասնող գնումներն են քաղաքապետարանի կողմից, որոնք անկասկած մարդկանց մոտ տարակուսանք և կասկած են առաջացնում: Օրինակ, ինչու՞ են գնել բաժակ, որի արժեքն է հարյուր հազար դրամ: Այստեղ ակնհայտ կոռուպցիայի և փողերի լվացման հոտ է գալիս: Նաև անհամաչափությունը Տարոն Մարգարյանի պետական աշխատավարձի և իր ունեցվածքի, որը նա պաշտոնապես է հայտարարագրել: Այսինքն այստեղ նաև ապօրինի հարստացման կասկածներ կան, որով պետք է ոստիկանությունը զբաղվի»:

Թե ինչ է սպառնում Տարոն Մարգարյանին, քաղաքացիները չգիտեն: Նրանք ասացին, որ այսօրվա հարցաքննությունից հետո իրենց համար պարզ կլինի՝ հարուցվելու՞ է քրեական գործ, թե՞ ոչ։

Դիտվել է՝ 593

Մեկնաբանություններ