ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զոհրաբ Մնացականյան. Հայկական կողմը նախատեսում է վերականգնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային հանդիպումները

Զոհրաբ Մնացականյան. Հայկական կողմը նախատեսում է վերականգնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցային հանդիպումները
23.05.2018 | 23:49

Հայկական կողմը պատրաստ է շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի բանակցությունների դինամիկան` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվում էր՝ հունիսին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի համանախագահների այց, կա՞ արդեն հստակություն հայկական կողմի դիրքորոշումներում: «Մենք արդեն կապի մեջ ենք համանախագահների հետ և արդեն հեռախոսազրույց ենք ունեցել նրանց հետ և իրենք տեղեկացրել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իրենց հանդիպման մասին: Մենք նախատեսում ենք վերականգնել այդ հանդիպումները: Ինչ վերաբերում է մեր դիրքորոշումներին, մենք կողմ ենք բացառապես խաղաղ ու բանակցային ճանապարհով հարցի լուծմանը»` հայտարարեց Մնացականյանը` ընդգծելով, որ ավելի շատ ուշադրություն են դարձնում մթնոլորտի պահպանմանը:

Դիտվել է՝ 674

Մեկնաբանություններ