Ռուսաստանը կշարունակի ակտիվ դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հարցին, թե կա ենթադրությունների հիմք, որ Ռուսաստանը պատրաստվում է առաջին ջութակի դեր ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Զախարովան ասել է. «Ռուսաստանը միշտ էլ շատ ակտիվ դեր է ունեցել: Չկա ցանկություն որևէ ջութակ նվագել՝ թվային կարգով: Կա ցանկություն մոտենալ կարգավորմանն այն միջոցներով, որոնք ճանաչված և քաղաքակիրթ են, և իսկապես արդյունավետության փորձարկում են անցել: Մենք շատ ակտիվ դեր ենք ունեցել և կշարունակենք մնալ այդ դիրքին՝ բոլոր կողմերի հետ սերտ կապի ժամանակ»: