ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյանը` Արմեն Աշոտյանին

Նիկոլ Փաշինյանը` Արմեն Աշոտյանին
23.05.2018 | 23:51

Միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ հետ քննարկումների ընթացքում ֆինանսական աջակցություն ցուց տալու լայն պատրաստակամություն են ցուցաբերում` ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ պատրաստակամության համար, իհարկե, ուրախ ենք, և պետք է քննարկենք այդ աջակցությունը հնարավորինս արդյունավետ օգտագործելու խնդիրները»,- հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանի հարցին: Նա հետաքրքրվում էր ՀՀ- ԵՄ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ճակատագրով և մասնավորապես, ի՞նչ է անում կառավարությունը, որ հունիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրագործումը պլանավորվի և կյանքի կոչվի: Աշոտյանը հետաքրքրվում էր, թե մինչև 2020-ը 160 մլն եվրո ֆինանսական աջակցություն է տալու ԵՄ-ն Հայաստանին, հնարավո՞ր է Հայաստանի կառավարությունը ձգտի ավելացնել այդ գումարի չափը: Փաշինյանը նաև ասաց, որ հույս ունի, որ ԵՄ անդամ երկրները հնարավորինս արագ կընդունեն այդ փաստաթուղթը: Աշոտյանը հուշեց Փաշինյանին, որ պետք չէ սպասել ԵՄ անդամ երկրների կողմից համաձայնագրի վավերացմանը և պետք է այն սկսել կյանքի կոչել հենց հունիսի 1-ից, ինչը նախատեսված է համաձայնագրի անցումային դրույթներով:
«Ֆինանսական ծավալի հետ կապված լսեցի ԵՄ դեսպանի պատրաստակամությունը մինչև 25 տոկոս ավելացնել գումարները: Լավ է հնչում, բայց երբ բաժանում ենք երեք տարվա վրա, ստացվում է Հայաստանում իշխանափոխության հավելյալ աջակցության կապիտալիզացիան ընդամենը տարեկան 13 մլն եվրո է»,- նկատեց Աշոտյանը: Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական խոստումները շատ ավելին են, քան նշված գումարը:

«Մենք պետք է փոխենք մեր կարգավիճակը` դրսի ձեռքին նայել, տեսնել, թե որքան գումար կտան: Հայաստանում էլ կան ռեսուրսներ, որոնց զգալի մասը ստվերում է, գուցե թե օֆշորային գոտիներում էլ կան ռեսուրսներ, ընդհանրապես, հայ ժողովրդի շրջանում էլ կան ռեսուրսներ: Հայաստանի կարգավիճակի փոփոխություն պետք է արձանագրենք: Ինչ-որ առումով պետք է կարողանալ հասկանալ` ինչպիսի աջակցություն է մեզ անհրաժեշտ ու ինչ չափով: Հավաստիացնում եմ, որ մենք այսօր ունենք այդ ընտրությունը, և այդ ընտրությունը կատարելիս կլինենք մաքսիմալ արժանապատիվ և որևէ ընտրություն չի կատարվի Հայաստանի ինքնիշխանության հաշվին»,- հայտարարեց Փաշինյանը:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ