ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԶՈՒ-ից հավաստիացրել են, որ ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների կարիքները

ԶՈՒ-ից հավաստիացրել են, որ ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների կարիքները
23.05.2018 | 23:53

Զինված ուժերը հավաստիացրել են, որ ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների կարիքները, որոնք սահմանված են պետությանը օրենքով` ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի հարցին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր առաջին քայլերից մեկը Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների հետ այդ հարցը քննարկելն էր: «Ծնողներին խնդրում եմ, որ այն պարագաները, որոնք պետությունն է պարտավորված ուղարկել, չուղարկեն: Եթե զինվորները զանգում, ասում են, որ չունեն նման պարագաներ, թող դիմեն մամուլին, կոնկրետացնեն, թե որ զորամասում է, որ մենք արագ արձագանքենք, հետևություններ անենք: ԶՈՒ կողմից հավաստիացրել են, որ ի վիճակի են ամբողջությամբ բավարարել զինվորների կարիքները»,- ասաց նա: Սննդի, հագուստի պարագաների որակի հարցերը, վարչապետի խոսքով, պետք է լուծվեն: «Կան մեխանիզմներ, որոնց արդյունավետությունը խիստ կասկածի տակ է: Ակնկալում եմ զինվորների ծնողների ակտիվությունը, որովհետև տեղեկատվությունն ունի պրակտիկ ստուգման կարիք և արդյունավետ կլինի տեղեկություն ստանալ հենց ծնողներից»,- ասաց վարչապետը:


Փաշինյանը նշեց, որ կան խնդիրներ, որոնց լուծմամբ ինտենսիվ զբաղվում են: «ԶՈՒ շտաբից հավաստիացումներ եմ ստացել, որ ապահովված են բոլոր միջոցները, որ իրենք զինվորներին տան բոլոր պարագաները, որոնք պարտավոր են իրականացնել»:

Դիտվել է՝ 670

Մեկնաբանություններ