Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո երկու խորհրդակցություն եմ անցկացրել Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումների հետ կապված` ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ կարևորում է այդ հոբելյանը, որը Հայաստանի համար արժեքային նշանակություն ունի: «Քաղաքական իրադարձությունների պատճառով ուշադրությունը 100-ամյակի միջոցառումներից որոշակի տեղափոխվել է, բայց դրանք կանցնեն պատշաճ: 100-ամյակը միայն մայիսի 28-ը չէ: Մշակույթի նախարարի հետ ևս քննարկել ենք այս թեման, որ ցուցադրություններ պետք է կազմակերպվեն, ցուցահանդեսներ: Տեղի է ունենալու ռազմական շքերթի տարրեր պարունակող միջոցառում Սարդարապատում, տոնական համերգ Երևանում»,- ասաց վարչապետը: