ԵՄ-ն 2019-ին լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո է հատկացնելու Թուրքիային՝ միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար` ասվում է ԵՄ-ի 2019-ի բյուջեի նախագծում, որ հրապարակել Է Եվրահանձնաժողովը (ԵՀ):
«Լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո (հատկացնել) Թուրքիայում փախստականներին օգնություն ցույց տալու համար, որ շարունակվի Սիրիայից և այլ վայրերից փախստականներին սննդով, կրթությամբ և կացարանով ապահովումը»,- նշված Է փաստաթղթում: